(T+n) քաղաքականությունը՝ պարտատոմսերի շուկայում
Տնտեսության ակտիվացման գործընթացներից մեկը վերաբերում է պետական պարտատոմսերի շուկային:
Գործադիր մարմինը նպատակ ունի ակտիվացնել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան:
Սպասվում է, որ գանձապետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը կիրականացվի ժամանակակից ծրագրային լուծումներով և պարտքի կառավարման գործիքներով գործարքներ իրականացնելու հնարավորություններով օժտված առևտրային հարթակի միջոցով:
Ինչ վերաբերում է պարտատոմսերով գործարքներին, ապա դրանք կիրականացվեն (T+n) սկզբունքով: Դա նշանակում է, որ հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից, հնարավորություն կստեղծվի պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցներին առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները:
Դրանից զատ աշխատանքներ կտարվեն մանրածախ վաճառքի ներդրողների շրջանակը ընդլայնելու համար: Այդ նպատակով առցանց համակարգով կկազմակերպվի գանձապետական պահառուի պարտատոմսերի վաճառքը:
Անի Սանոսյան.ֆեյսբուք: