Թուրքիայում վերականգնվելու է մահապատիժը
Հայաստանը 2017թ. ապրիլի 17-ից արդեն ունի նոր խաղի կանոններով հարևան, ի դեմս Թուրքիայի: Իրականում ես շատ եմ մտահոգվում հենց այսօրվա Թուրքիայի վարքով:
Էրդողանին տրվել է անսահմանափակ հնարավորություն ռազմական տեսանկյունից : Նա կարող է միանձնյա որոշում կայացնել և ռազմական գործողություններ սկսել, իսկ եթե խորհրդարանը փորձի դիմակայել, կարող է այն ցրել:
Էրդողանի հաջորդ քայլը լինելու է ազատվել Եվրոպական զսպաշապիկից, իսկ դրա համար շատ բան պետք չէ: Ինչպես ինքը երեկ հայտարարեց, վերականգնելու է մահապատիժը, որից հետո Եվրոպական երկրների ազդեցությունից կազատվի: Մեր կողքին ունենալ այսօրվա Թուրքիա, նույնն է ունենալ հարևան ով ունի կատաղած շուն, որը շղթայված չէ:
Մնում է միայն հուսալ, որ Սահամանդրությամբ ամրակայված մեկ ազգ եզրույթը կդառնա այն կայծը , որից կբռնկվի կրակ: Հենց այս եզրույթն էր հիմնական պատճառը, որ ազերիներով բնակեցված Իգդիրը 65,20 տոկոսով ՈՉ ասեց Սահմանադրության փոփոխությանը: Սպասենք դեպքերի զարգացման ընթացքին:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: