Էրդողանը շնորհավորել է համախոհներին հաղթանակի առթիվ. Թաքսիմ հրապարակը փակվել է
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը, որտեղ ավելի վաղ թուրքական ընդդիմության հանրահավաքներն էին տեղի ունենում, սահմանադրական հանրավքեից հետո փակվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «DHA»-ին:
Քվեների 98%-ը մշակելուց հետո հավաքելով ձայների 51.3 տոկոսը՝ առաջատար են նախագահական կառավարման համակարգին անցնելուն կողմնակիցները: Տոկոսային հարաբերությունը գնալով նվազում է;
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է իր համախոհներին հանրաքվեում հաղթելու առիթով և հայրենակիցներին երջանկություն մաղթել:
Հիմնական ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդար Աքսյունբերը իշխանություններին մեղադրել է այն հարցում, որ նրանք մանիպուլյացիայով են զբաղվում ձայները հաշվելիս: