Տոնական էսքիզ
Կասկադի սպիտակ արևը: Այնտեղ խաղում են ոսկյա մանուկներ:
Մի ճերմակահեր պապիկ սայլակից հանեց երկամյա աղջիկ-թոռանը, բռնեց ձեռքը հորդորելով` «Դայ ռուչկու»: Արևը մի քիչ մթնեց: Երիտասարդ հայրիկը խաղում էր չորսամյա տղայի հետ- հայերեն էր խաղում: Կասկադի արևը նորից բացվեց:
Մենք որոշել ենք ապրել: Դրա առաջին բանաձևն է ընտրել կասկադի սպիտակ արևը: Խոսել հայերեն: Մանուկների հետ: Ինքն իր հետ: Դրանից հետո անխնա սիրել բոլոր մեծ լեզուները: Սիրել լեզուները ու ծառայեցնել իրեն, հայրենիքին, աշխարհին: Որքա՜ն պարզ է այս բանաձևը:
Երիտասարդ հայրիկի չորսամյա որդին խաղի մեջ քաշեց հայալեզու պապիկի աղջիկ-թոռանը: Այո՜, պարզվեց` պապիկի մայրենի լեզուն հայերենն է: Աղջնակի գունատ դեմքը մի քիչ շառագունեց: Նա փորձում էր հասկանալ` ի՞նչ է իրեն հայերեն ասում այս նորահայտ արքայազնը:
Շնորհավոր Զատիկ:
Լևոն Դռնոյան. Ֆեյսբուք