Սրբել ամեն ինչ և սկսել նոր էջից. սա է գերտերությունների մտքին
Հարավային Կորեայի անվտանգության շահերը պահանջում են որ ԱՄՆ-ը չհարվածի Հյուսիսային Կորեային։ Կարծում եմ չի հարվածի։
Բայց դե պատերազմը՝ այն էլ լայնամասշտաբ, շատ անհրաժեշտ է ամեն ինչ ջնջելու և նոր տողից սկսելու համար ինչպես դա եղավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։
Պետությունները հսկայական արտաքին պարտքեր են կուտակել, բնակչությունը գերշատացել է երկրագնդի վրա և նրան կերակրելը դժվարացել է, ռեսուրսները պակասություն են անում, դրամական նոմինալները պահելը համարյա անհնարին է դարձել, ատելությունը պետությունների միջև անցել է բոլոր ընդունելի ու անընդունելի սահմանները և այլ և այլն։
Սրբել ամեն ինչ և սկսել նոր էջից, սա է գերտերությունների մտքին։
Սակայն տեսնես որտեղից է սկսվելու, աստված չանի Մերձավոր Արևելքից սկսեն, մեզ ոտատակ կտան հաստատ։
Համլետ Աբրահամյան. Ֆեյսբուք