Անկարայի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասը ենթարկվել է մանրազնին խուզարկության
Անկարայի Չանքայա թաղամասի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասը ենթարկվել է մանրազնին խուզարկության: Բանը նրանում է, որ հենց այս դպրոցում են քվեարկել Թուրքիայի ԱԺ խոսնակ Իսմայիլ Քահրամանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Հուլուսի Աքարը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ Ումիթ Դյունդարը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սալիհ Զեքի Չոլակը և մի շարք այլ քաղաքական և ռազմական գործիչներ:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի կողմից դպրոցի բոլոր դասասենյակները ստուգվել են, քանի որ եղել է տեղեկություն թե դպրոցի շենքում առկա է կենսաբանական և քիմիական զենք:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք