Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Հոսեյն Դեհղանի
ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թեհրան և հանդիպել ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հետ։
Վերջինս ոչ միայն չի արդարացրել Զաքիր Հասանովի հույսերը, այլ ավելին՝ հուսախաբ է արել նրան՝ հանդիպման ժամանակ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Հոսեյն Դեհղանը շեշտել է նաև, որ չպետք է թույլ տրվի, որ այլոք որևէ կերպ խառնվեն այդ հակամարտությանը և խորացնեն այն։
Չպետք է բացառել, որ վերջին տողերը վերաբերել են Թուրքիային, որը, խնդրի նկատմամբ ունենալով կողմնակալ վերաբերմունք, անընդհատ միջնորդի դեր ստանձնելու փորձեր է անում։
Արտյոմ Տոնոյան. Ֆեյսբուք: