14 մլն դոլարի ներդրում ՝ Կոտայքի ջերմոցում
Վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով ծրագրեր են առաջ քաշվում ջերմոցայյին տնտեսությունները զարգացնելու համար: Ներդրումային ծրագրերից մեկը Ձորաղբյուր գյուղում գործող թարմ բանջարեղենի ջերմոցի ընդլայնումն է: Այս ծրագրի իրականացման համար պահանջվում է 14 մլն դոլար:
Ծրագրով նախատեսվում է 6.5 հա ընդհանուր մակերսով ընդլայնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ընկերության կողմից արդեն կառուցված՝ էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների արտադրության ջերմոցային տնտեսությունը:
Ընդլայնումը հնարավորություն կտա ընկերությանը ոչ միայն մեծացնելու թարմ բանջարեղենի վաճառքի ծավալները հայաստանյան շուկայում, այլև արտադրանքն արտահանվելու այլ շուկաներ:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք