Պետական աջակցություն ստանալու բաղադրատոմսը
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, ընկերությունները հաճախ հայտ են ներկայացնում պետությանը իրենց կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար հարկային արտոնություններ տրամադրելու նպատակով:
Տնտեսությունը խթանելու նպատակով պետությունը ընդառաջում է ընկերություններին և հարկային պարտավորությունների հետաձգման կամ վերացման տեսքով աջակցում վերջիններիս:
Հերթական աջակցությունը ստացած ընկերությունը չի ներմուծում իր հումքը ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ տեղի արտադրությունը չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Ակնկալվում է, որ հարկային արտոնությունները խթան կհանդիսանան ընկերության համար աշխատատեղերի թիվը ավելացնելու և գործունեության սահմանները ընդլայնելու համար:
Արմեն Վարդանյան. Ֆեյսբուք