Հավկիթի շուկան՝ խոշորացույցի տակ
Տարբեր տոներին ընդառաջ լինում են դեպքեր, երբ տվյալ առիթով սպառման մեծ ծավալներ արձանագրող ապրանքատեսակներ շուկայում վաճառվում են անհիմն ավելացրած արժեքով: Նմանատիպ դեպքերը բացառելու համար պետությունը իրականացնում է համապատասխան վերահսկողություն:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը խստացված, ամենօրյա ռեժիմով դիտանցումներ է իրականացնում հատկապես հավկիթի շուկայում: Ապրիլի 7-ից ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը խախտումներ` գնային բարձրացումների տեսքով չի հայտնաբերել:
Ինչ վերաբերում է արտադրանքին, ապա այն բավարարում է տոնի պահանջարկը բավարարելու համար և տարեսկզբին սահմանված գները պահպանվել են մինչ այսօր:
Մանե Զաքարյան. Ֆեյսբուք: