Գյումրու սելեկցիոն կայանը կընդլայնվի
Ցանկացած պետության համար շատ կարևոր է առավելագույնի հասցնել սեփական արտադրությամբ մի շարք ուղություններում ինքնաբավությունը ապահովելու գործընթացը:
Գործադիր մարմնի քաղաքականության մեջ մեծ կարևորություն է տրվում տեղական արտադրանքի զարգացմանը: Այդ է պատճառը, որ որոշ գերատեսչություններին տրվեցին հստակ հանձրարարականներ՝ նվազեցնել այն արտադրանքի ներկրումը, որը կարելի է արտադրել տեղում և փակել շուկայում առաջացող բացը:
Ավելի կոնկրետ կարելի է նշել Գյումրու սելեկցիոն կայանը: Այս տարվա սերմացուի մի մասը բավականին ցածր գներով ձեռք է բերվել հենց այդ կայանից: Համապատասխան աշխատանքներ իրականացնելու դեպքում հնարավոր է ընդլայնել այդ կայանը և ավելացնել արտադրանքը՝ նվազեցնելով արտաքին շուկայից կախվածությունը:
Տնտեսական անցուդարձ. Ֆեյսբուք: