Երկրաբանական ֆոնդը` թվայնացման ճանապարհին
Մինչև տարեվերջ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն հանրությանը, մասնավորապես՝ բոլոր հնարավոր ներդրողներին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական, ֆոնդում թվայնացումը հետևողականորեն իրականացվում է: Ֆոնդում առկա երկրաբանական նյութերի թվայնացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
Այս ամենը հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել հանրությանը, նպատակներից մեկն էլ ներդրումների ներգրավման գործընթացին աջակցելն է: Արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ Դրանց 60 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված gro-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է 42 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։ Նշենք, որ թվայնացման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Դրանք սկսվել են անցած տարվա երկրորդ կեսից։
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք