Ներկայիս ընդդիմությունը ծառայելու է միայն քաղաքապետի ընտրությունները օրինական համարելու գործիք
Ամբողջությամբ իշխանական վերնախավի ձեռքում գտնվող երկրի մայրաքաղաքում ընդդիմադիր քաղաքապետը ի՞նչ պետք է անի: Նոր հյուրանոցների բացման չի՞ գնալու, հյուրանոցներ չի՞ թողելու բացեն, գիշերով ծառ կտրող բանվորի՞ն է տուգանելու, ում ամենաքիչն է պետք որ այդ ծառերը կտրված լինեն, քաղաքի երթևեկությո՞ւնն է դզվելու, արտասահմանից եկած հյուրերին ճոխ չի՞ դիմավորելու, գծատերերի ձեռքից խլելու է բիզնեսները և պետական դարձնի՞:
Թևեր քշտելու ժամանակները վաղուց անցել են, անկախ նրանից թե ՀՀԿ-ից ով կդառնա քաղաքապետ, ներկայիս ընդդիմությունը ծառայելու է միայն այդ ընտրությունները օրինական համարելու գործիք:
Մարդիկ իրենց կամքով եկան ու ընտրեցին, մենք ի՞նչ անենք:
Որ պարապ չմնանք կարելի է քաղաքում ինչքան բարձր պաշտոն կա ընտրությունով սարքենք՝ ՃՈ պետ, գլխավոր բժիշկ, ավագ մասնագետ, ԺԵԿ-ի պետ, զիբիլի փող հավաքող, լույսի մարդ, գլխավոր հաշվապահ և այլն, թող բոլորը քարոզ անե, մենք էլ գնանք ընտրենք:
Ինչ ենք կորցրել, ինչ ենք փնտրում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք