Սիրիայում կրկին քիմիական զե՞նք է օգտագործվել
Գերմանացի լրագրող Ջուլիան Ռյոպկեն իր «Twitter»-ում գրառում է կատարել և տեղեկացնում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Քարֆսիթա քաղաքում տեղի է ունեցել քիմիական հարձակում: Ըստ գերմանացի լրագրողի օգտագործվել է քլորին:
Ինչպես և սպասվում էր, Սիրիայում կրկին օգտատործվել է քիմիական զենք: Սպասվում էր, քանի որ ապրլի 6-ին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով 80 մրադ զոհվել էր և ԱՄՆ-ն նախազգուշացրել էր, որ կպատժի այն կիրառողին:
Կիրառող ասելով, ԱՄՆ-ն ի նկատի ունի Ասադի վարչակարգը: Արևմուտքն այդ հարձակման մեջ մեղադրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին,իսկ ամերիկյան օդուժը ռմբակոծեց Հոմս նահանգում գտնվող Շայրաթ ավիաբազան: ԱՄՆ ղեկավարության նախազգուշացումից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինը հայտարարեց, որ Սիրիայիում որոշ ահաբեկչական խմբավորումներ պատրաստվում են քիմիական հարձակումներ գործել, որ այդ ամենում մեղադրեն Սիրիայի օրինական իշխանություններին: Ու այդ հարձակումն իրեն ուշացնել չտվեց:
Հատկանշականն այն է, որ այսօր Մոսկվայում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով բանակցում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այդ բանակցություններում մեծ տեղ է հատկացված Սիրիական խնդրին:
Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ: Սակայն ինձ համար տարրական մանկամտություն է այն, որ Սիրիայի նախագահը շատ լավ պատկերացնելով, թե ինչ հետևանքներ կարող են նրա համար ունենալ քիմիական զենքի օգտագործելը, իբրև թե այն օգտագործում է:
Ասադը հիմար չէ և շատ լավ գիտի, որ իր իշխանության թշնամիները նստած սպասում են, որ ինքը սխալ գործի: Այդ ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ այս քիմիական հարձակումները Ասադի թշնամիների ձեռքի գործն են: Դրանք պլանավորվում են դրսից և հովանավորվում ներսի և հարևան երկրների՝ հատկապես Թուրքիայի կողմից:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք