Հայ-իրանական համագործակցության «տրոֆեյները»
Հայաստանը և Իրանը շարունակում են խորացնել արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ մարարդակում, այնպես էլ՝ ԵԱՏՄ-Իրան գործակցության հարթակում:
Վերջին տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի Հայաստանն ու Իրանը տնտեսական ոլորտում գրանցեն նոր հաջողություններ: Կյանքի են կոչվել Հայաստանի ու Իրանի կողմից իրականացվող համատեղ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումը, որիի հետևանքով գրանցվեց զբոսաշրջության ծավալների նկատելի աճ:
Մյուս խոշոր ծրագրերից է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերույթւոնները: Լավագույն նախադրյալները կստեղծվեն ներդրումների ներգրավման համար:
Հնարավորություն կստեղծվի որպեսզի գոտում արտադրված ապրանքները մուտք գործեն իրանական շուկա: Կձևավորվի երկու երկրների գործարարների համատեղ գործակցության միջավայր: Շատ կարևոր հանգամանք է, որ ԱՏԳ-ի ստեղծմամբ զարկ կտրվի Սյունիքի մարզի զարգացմանը, մեծ թվով սյունեցիներ աշխատանք կգտնեն:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք