Երևանի քաղաքապետ դառնալու համար բնիկ երևանցի լինելու մասին խոսակցությունները աբսուրդ են, որովհետև կա ընտրական օրենսգիրք
Ես բնիկ չարենցավանցի եմ ու իմ համար մեկ է, թե ինչ կմտածի իմ մասին բնիկ երևանցին, կամ գյումրեցին, որովհետև, եթե մի մարդու խելքը չի կտրում՝ դատողություններ չանի այլ մարդու մասին՝ ելնելով նրա որտեղ ապրելուց/լինելուց, էդ մարդու ասածը, մեղմ ասած, հաշվի առնել պետք չի, ուր մնաց դարձնել քննարկման առարկա։
Երևանի քաղաքապետ դառնալու համար բնիկ երևանցի լինելու մասին խոսակցությունները ընդհանրապես աբսուրդ ժանրից են ու առավելևս քննարկելի չեն, որովհետև կա ընտրական օրենսգիրք՝ ըստ որի ԿԸՀ-ն գրացնում է թեկնածուներին ու հեչ պարտադիր չի, որ թեկնածուները բավարարեն ինչ-որ անձանց սուբյեկտիվ պատկերացումների պահանջին։
Մեկ այլ հարց է, որ Երևանում անհատը անցնում է սոցիալիզացիայի լրիվ այլ ուղով, Երևանից 15 ԿՄ հեռավորության վրա այլ ուղով, 60 կմ հեռավորության վրա այլ։
Ու սա ուզենք, թե չուզենք տենց է, որովհետև Հայաստանում բոլոր կարևոր «ճանապարհներն» հենց Երևան են տանում։ Ոչ մեկ չի ասում, թե դա լավ է կամ վատ, դա փաստ է, որն անհերքելի է. մարդու շրջապատն ու ապրելակերպը մեծ նշանակություն են ունենում նրա ձևավորման վրա ցանկացած տարիքում (այո, բացառություններ էլ են լինում)։
Եթե չլիներ ինտերնետը, սոցիալիզացիայի տարբերությունները էլ ավելի խորը կլինեին։
Բայց սա ոչնչով այն մասին չէ, թե բնիկ երևանցին ընտրյալ է։
Հ.Գ Ես էսքան ժամանկ դեռ չեմ տեսել մի ստատուս, որ խոսի այն մասին, թե բնիկ երևանցին պիտի դառնա քաղաքապետ: Իսկ այ հակառակը՝ լիքը+իմը:
Մկրտիչ Խաչատրյան. Ֆեյսբուք