Քաղաքական կուսակցությունները չեն կարող պետության առանցք հանդիսանալ
Քիչ թե շատ կայուն պետության համար պետք է լինի մի որևէ առանցք` «խորքային պետություն»:
Հայաստանում դա կարող էր լիներ բանակը, ինչպես Աթաթուրքի Թուրքիայում, որը այդպես էլ չկայացավ որպես պետության ողնաշար:
Կարող էին լինել ղարաբաղցիները, ինչպես ալավիները հայր Ասադի Սիրիայում, քանի որ ցանկացած պահ Արցախը ադրբեջանցիները կարող են հողին հավասարեցվել, իսկ կենդանի մնացածները ցեղասպանության ենթարկվել, սակայն այդ գիտակցությունը պետության կայացման հիմք չդարձավ:
Խորքային պետության հիմք կարող էր դառնալ ֆինանսական էլիտան, ինչպես բանկիրները` հիմնականում Ջենովայից եկած, կարողացան պետություն ստեղծել Շվեյցարիայում:
Ինպես Ադրբեջանում կարող էր ընտանեկան կապիտալը նման հիմք հանդիսանալ:
Քաղաքական կուսակցությունները, որպես այդպիսին, չեն կարող պետության առանցք հանդիսանալ, նրանք ընդամենը կարող են առագաստների դեր կատարել:
Թե չէ իշխանություն, ընդդիմություն, մուտք, ելք, բանտիկներ:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք