Որքա՞ն արժե Ռուսաստանի ամենաէժան վարձով բնակարանը
Ռուսական քաղաքների թվում, որոնք մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեն, ամենամատչելի բնակարանը հնարավոր է գտնել Եկատերինբուրգում և Սամարայում: Բնակարանի համար նվազագույն վարձավճարն այստեղ կազմում է ամսական 5 000 ռուբլի: Մոսկվայում վարձով բնակարանը երեք անգամ ավելին է կազմում լավագուն դեպքում՝ 17.5 000 ռուբլի ամսական: Այս մասին վկայում են «Мир квартир» պորտալի նյութերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Վերլուծաբանների տվյալներով՝ Եկատերինբուրգում 5 000 ռուբլով տրվում է մեկսենյականոց բնակարան 9-հարկանի շենքի երկրորդ հարկում: Բնակարանը կենցաղային տեխնիկա ունի: Սամարայում նույն կերպ վարձով է տրվում 30 քառակուսի մետր տարածքով փոքրիկ բնակարան:
5500 ռուբլով հնարավոր է բնակարան վարձել Օմսկում, որը գտնվում է հիգհարկանի շենքի երկրորդ հարկում:
Վորոնեժում արդեն կարելի է վարձով բնակարան գտնել ամսական 6 հազար ռուբլուց սկսած: