Ապրիլի 3-10-ը Թուրքիայում ձերբակալվել է 2686 մարդ
Ապրիլի 3-10 ընկած ժամանակաշրջանում Թուրքիայում ձերբակալվել է 2686 մարդ, որոնք մեղադրվում են Թուրքիայում տարբեր ահաբեկչական կառույցներ համարվող կազմակերպությունների հետ համագործակցելու կամ անդամներ լինելու մեջ : 2686 -ից 70-ը՝ «ԻՊ»-ի (ISIL) հետ կապ ունեցողներ, 1963-ը՝ Ֆեթուլլահիստ կազմակերպության (FETÖ) . 76-ը ՝ Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) հետ կապ ունեցողներ կամ անդամներ , 570-ը Քրդական բանկվորական կուսակցության (PKK) անդամներ: Նույն ժամանակաշրջանում թուրքական բանակն իրականացրել է 456 ռազմական առաջադրանք PKK-ի դեմ:
Ապրիլի 3-10 ժամանակահատվածում Բաթման, Բիթլիս, Դիարբեքիր, Մարդին, Շըրնաք, Էրզրում, Հաքքարի, Վան, Իգդիր, Կարս, Սիիրտ և Թունջելի նահանգներում իրականացված անվտանգության գործողությունների արդյունքում վերացվել է PKK-ի 61 կացարան և թաքստոց, որոնք տեղակայված են եղել քարանձավներում և անտառներում:
Հիշեցնեմ, որ ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի ապրիլի 6-ի տարածած հաղորդագրության, միայն Իգդիրում և Կարսում ոչնչացվել է PKK-ի 36 զինյալ:
Կարեն Հովհաննիսյան, Ֆեյսբուք