Գերմանական հյուրանոցը հրաժարվել է ընդունել Թրամփի անձնակազմին
Համբուրգում լյուքս կարգի «Տարվա չորս եղանակներ» անունը կրող հյուրանոցը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
Մերժման պատճառը հյուրանոցի ղեկավարությունը չի նշել: Թրամփի` Համբուրգ այցելությունը ծրագրվել է «G20»-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը:
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ` ԱՄՆ նախագահը կարող է գիշերել Բեռլինում ` անվտանգության նկատառումներից ելնելով: