Մարդիկ պարզապես չպետք է թույլ տան պատանդ դառնալ իրենց իսկ գաղափարների ձեռքը
Հայաստանի քաղաքական դաշտի ծերակույտի ֆոնին,երբեմն երբ քիչ թե շատ առողջ միտք են տեսնում, ոգևորվում ենք ու մի քանի օր շարունակ դարձնում մեյնսթրիմի գլխավոր թեման։ Ալեքսանդր Արզումանյանը, ով ինչպես գիտենք,2017 թվականի Պառլամենտում այլևս չի լինելու,հայտարարություն է տարածել Ազատությունյ ռադիկայանով,ըստ որի ժամանակն է հնարավորություն տալ երիտասարդ քաղաքական գործիչներին զբաղվել քաղաքականությամբ,քանի որ փորձը ցույց է տվել,որ փոքրաթիվ ֆրակցիաներով իշխանության դեմ պայքարելը անհնար է,քանի որ որոշումների կայացման մեջ որևէ լծակ ընդդիմությունը չի ունեցել։ Սա շատ կարևոր ու ճիշտ արձանագրում է,ու շատ կարևոր է որ դա անում է Արզումանյանին տրամաչափի մարդը։ Խնդիրը ինչ-որ սերընդափոխության կեղծ փոփոխության մեջ չէ,այլ կոնցեպուտալ քաղաքաական օրակարգ ձևավորելու ու նոր մոտեցումներ դաշտ բերելու հարցն է դրված։ Որը ցավոք չկա։ Օրինակ հին ՀՀԿ-ականին կարելի է փոխել նորով,վերջինս սակայն շատ ավելի վտանգավոր ու անադեկվատ կարող է լինել,քան հինը ու նույնը մնացած կուսակցությունների պարագայում։ Ըստ այդմ շատ է մեծ վտանգը,որ բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում մեր քաղաքական դաշտում։
Կարծում ենք Արզումանյանի օրինակին պետք է հետևեն շատերը ու դա ոչ թե նշանակում է ձեռքները լվալ քաղաքականությունից այլ դերաբաշխման խնդիր դնել ու օգնել երիտասարդներին ռեալիզացվելու արդեն նոր գաղափարներով։ Մարդիկ պարզապես չպետք է թույլ տան պատանդ դառնալ իրենց իսկ գաղափարների ձեռքը,դա երբեմն,մանավանդ տարիքի հետ կարող է դառնալ շատ վտանգավոր։ դա ամենևին սակայն չի նշանակում,որ գաղափարները պետք է անընդհատ փոխել,բայց նոր մոտեցումներ ներարկելը հույժ կարևոր է։ ահա սրա բացակայությունն է,որ մեր երկրին կանգնեցրել է խնդիրների առաջ,որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։
Գրիգոր Սաղաթելյան.ֆեյսբուք: