34 մլն դոլարի արտահանում` Շվեյցարիա
Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, կտեսնենք, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է արտահանման ցուցանիշները մի շարք երկրների հետ:
Դրական ընթացք ունի արտահանումը դեպի ՌԴ, սակայն անդրադառնանք այն երկրներին, որոնց հետ արտահանման ծավալները այդքան էլ մեծ չեն եղել, սակայն տարեսկզբին գրանցել են կտրուկ առաջընթաց:
Խոսքը գնում է Շվեյցարիային մասին: Արտահանումը դեպի այդ երկիր ավելացել է 299,5 անգամ կամ 34 մլն դոլարով: Դրանից զատ պետք է արձանագրել, որ 2,4 անգամ ավելացել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած արտահանումը: Խոշոր գործընկերներից կարելի է առանձնացնել Չինաստանը: Դեպի արևելյան Ասիայի ամենամեծ պետություն արտահանումը ավելացել է 15,3 տոկոսով:
Կարինե Առաքելյան. Ֆեյսբուք: