Ոչ թանկարժեք մետաղների 32,6 տոկոսանոց աճ՝ տարեսկզբին
Արտահանման ծավալների ավելացումը կարող է խոսել մի շարք գործոնների զարգացման մասին, որոնք իրենց մեջ ներառում են՝ պետության աջակցությունը, արտաքին շուկայի բարենպաստ պայմանները, տեղական հարկային բեռի թեթևացումը, կամ արտահանվող արտադրանքի ինքնարժեքը ձևավորող նյութերի գների մատչելիությունը:
Արտահանման ոլորտում այս տարի կարելի է առանձնացնել ոչ թանկարժեք մետաղների ցուցանիշները: Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը զգալի աճ ունեցել այս տարի:
Առաջին երկու ամիսներին արձանագրվել է 32,6 տոկոսանոց աճ, ինչը դրամական առումով կազմում է լրացուցիչ 10 մլն դոլար:
Կարինա Սանթրոսյան. Ֆեյսբուք: