Մարտունու լողափերի աղբանոցները կարող են դառնալ զբոսավայրեր
Հայաստանում ունենք առնվազն երկու քաղաք, որոնք գտնվում են Սևանի ափին՝ Սևան և Մարտունի քաղաքները:
Թերևս Մարտունին ամենամոտն է Սևանա լճին: Սակայն այդքան մոտ լինելով Սևանին, Մարտունին այնքան հեռու է Սևանից: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Մարտունի քաղաքի կողմից Սևանի ափին կառուցվի գեղեցիկ զբոսավայր, ինչպիսին օրինակ շատ են Սևծովափնյա քաղաքներում: Տեղացիները, հյուրերը երեկոները կարող են զբոսնել ու հիանալ գեղեցիկ Սևանով: Թե չէ հիմա այն նման է աղբանոցի:
Եթե ես լինեի Մարտունու քաղաքպետ, հիմա շուտ էի այդ գաղափարը կյանքի կոչել : Այստեղ էլ կառավարության կամ իշխանության գործոնը չկա, պարզապես ճիշտ կառավարում է պետք:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: