Կարսի և Սարիղամիշի տարածաշրջանում ռազմական ուղղաթիռներն իրականացնում են մարտական գործողություններ
Ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգներում այս պահին ինչ որ ռազմական գործողություններ են ընթանում:
Դեռևս պարզ չէ , թե ինչ գործողություններ են: Հատկապես Կարսի և Սարիղամիշի տարածաշրջանում ռազմական ուղղաթիռներն իրականացնում են մարտական գործողություններ՝ օդային հարվածներ հասցնելով գոնե ինձ համար անհայտ թիրախների:
Ականատեսների պնդմամբ ողջ գիշեր անհանգիստ է եղել, անընդհատ կրակոցներ և պայթուններ են լսվել, իսկ ահա մոտ մեկ ժամ է օդից հարվածներ են հասցվում ոչ բնակեցված վայրերին:
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն քիչ առաջ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Թուրքիայի արևելյան նահանգներում իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ :
Մեզ ավելի հետաքրքրող հատվածում՝ Կարսի նահանգում, երեկվանից իրականացվում է հակաահաբեկչական գործողություններ : Գործողությունների արդյունքում ոչնչացվել են 12 ահաբեկչական թիրախ Սարիղամիշի անտառաներում, ըստ նույն աղբյուրի ոչնչացվել է 27 PKK-ի զինյալ այդ հատվածում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: