Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը փախել է Եվրոպայի առաջնությունից
Տարօրինակ բաներ են տեղի ունենում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում: Մասնակիցներից մեկի՝ Ադրբեջանի յոթ հոգուց բաղկացած թիմը կորել է:
Խորվաթական ԶԼՄ-ների տվյալներով ադրբեջանական թիմը, Բաքվից հաղթահարելով 4000 կմ, հասել է Սպլիտ քաղաք, որտեղ անցկացվում է Եվրոպայի այս տարվա ծանրամարտի առաջնությունը, մեկ օր մնացել է հյուրանոցում, որտեղ նրանց բոլորի համար հյուրանոցային համարները ամրագրված են եղել մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ը, սակայն հաջորդ օրվանից կորել են և չեն մասնակցել առաջնությանը:
Խորվաթական ԶԼՄ-ները կասկած են հայտնել, որ Ադրբեջանի ծանրամարտի թիմը վախենալով բավական խիստ դոպիգ վերահսկողությունից վախեցել և փախել է: Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներին մազիկների այս տարօրինակ պահվածքը՝ Ադրբեջանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում ասել են, որ բոլոր մարզիկները գնտվում են Բաքվում:
Իսկ նրանք լքել են Եվրոպայի առաջնությունը մեկ պատճառով, քր մասնակցեն Բաքվում մեկ ամսից կայանալիք Իսլամիադային: Սակայն այդ դեպքում ինչու՞ էր Ադրբեջանի հավաքականը գաղտագողի լքում հյուրանոցը մրցաշարի կազմակերպիչներին տեղյակ չպահելով,որ իրենք չեն մասնակցելու դրան:
Ես ավելի շատ հավատում եմ խորվաթական ԶԼՄ-ների վարկածին, քան Ադրբեջանի Ծանրամարտի ֆեդերացիայի անտրամաբանական բացատրությանը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: