Երրորդ համաշխարհայինը վաղուց սկսել է գոնե լոկալ ռազմական կոնֆլիկտների մակարդակներում
Կարծում եմ շատ տրամաբանական է, որ ԱՄՆ պետք է նման կերպ արձագանքեր «քիմ. զենքի» պրովոկացիային` ցույց տալով, որ Սիրիայում դեռևս որևէ բան որոշված չէ, առավել ևս ռուսական սցենարների ու շահերի շրջանակներում:
Իսկ ինչ կարող են անել ռուսները ի պատասխան.. ոչինչ: Միայնակ՝ ոչինչ:
Ի դեպ «խորը քնից արթանացողների համար» երրորդ համաշխարհայինը վաղուց սկսել է գոնե լոկալ ռազմական կոնֆլիկտների, տնտեսական, դեմոգրաֆիկ ու վիրտուալ պատերազմների մակարդակներում:
Եթե դու իմանաք, թե առնվազն Սիրիայում, Լիբիայում և այլ վայրերում քանի երկրի (այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ) ֆորմալ ու մասնավոր բանակներ են կռվում, այդ հարցադրումը մեջտեղ չէր գա:
Ալեն Ղևոնդյան. Ֆեյսբուք