Այս հարձակումով էլ ավելի կլարվեն վերջին շրջանում արդեն լարման միտումներ ունեցող ռուս-ամերիկյան հարաբերությունները
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի սիրիական քաղաքականությունը բնորոշվեց իրարից տրամագծորեն տարբերվող գործողություններով:
Նախ հայտարարվեց, որ ԱՄՆ-ի համար օրակարգի թիվ մեկ հարցը չէ Բաշար Ալ-Ասադի հեռացումը իշխանությունից, իսկ երեկ արդեն Դոնալդ Թրամփը հրաման արձակեց հրթիռակոծել այն ավիաբազան որտեղից Սիրիայի կառավարությունը իրականացրել էր ենթադրյալ քիմիական հարձակումը:
Թրամփը իր նախագահության շրջանում առհասարակ հանդես է եկել իր հակասող գործողություններով և հայտարարություններով:
Հետաքրքրական է, որ Թրամփը մեղադրում էր Բարաք Օբամային, որ ԱՄՆ միլիարդավոր դոլարներ է ծախսել Սիրիայում անտեղի ավիահարվածներ իրականացնելու համար:
Այս հարձակումով էլ ավելի կլարվեն, վերջին շրջանում արդեն լարման միտումներ ունեցող ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Գրիշա Աղաջանյան. Ֆեյսբուք