Ադրբեջանը հաճախ դիմում է ծայրահեղականների օգնությանը
Այս օրերին շատ է խոսվում մեկ տարի առաջ տեղի ունեցած քառօրյայի մասին, անդրադարձ է լինում, պատերազմի տարբեր դրվագներին և մեր հերոս տղաների կատարած սխրանքներին: Սակայն այդ մասին չէ, որ ցանկանում եմ բարձրաձայնել, այլ մեր հակառակորդի հերթական «мухлеж»-ի:
Շատ է խոսվել, որ Ալիևն օգտվում է ահաբեկիչների և օտարերկրյա վարձկանների ծառայություններից, ինչը պարզվում է բավականին օրինական երևույթ է հարևան երկրում:
Մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը դեռ 2015 թ. փետրվարի 2-ին որոշում է ընդունել, ըստ որի, ադրբեջանական բանակում պայմանագրային ծառայության իրավունք են ստացել արտասահմանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիություն չունեցող անձիք:
Նոր կարգի համաձայն, այն անձիք, ովքեր ցանկանում են ծառայել ազերական բանակում, կարող են ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, լրացնել հայտ, կրթության մասին փաստաթղթեր և լուսանկար: Պայմանագրային զինծառայող կարող են դառնալ 19-ից 40 տարեկան, այն անձիք, այդ թվում նաև կանայք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն: Պայմանագիրը ժամկետը երեք տարով է, որի լրանալու դեպքում այն կարելի է երկարացնել:
Նշված փաստը խոսում է այն մասին, որ այսպես կոչված «պայմանագրային» կարող են դառնալ մահմեդական ահաբեկիչներն ու վարձու ծայրահեղականները, ինչպես նաև մահապարտները: Նշվածին հավելենք, որ ադրբեջանական բանակում ծայրահեղականների առկայության մասին քանիցս բարձրաձայնել է:
Ստացվում է, որ Ալիև կրտսերը դեռևս երկու մի քանի տարի առաջ վաղօրոք պատրաստվել էր սահմանային ագրեսիայի համար «жертва»-ներ ապահովելու համար:
Արմեն Հովասափյան. Ֆեյսբուք