Ես տեսնում եմ Ռուսաստանի և Մոլդովայի միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներ. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-մոլդովական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է ուղարկել Մոլդովայի նախագահին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նամակում նշվում է, որ Ռուսաստանի և Մոլդովայի միջև առկա բարեկամական հարաբերությունները երկար տարիներ միմյանց միջև առկա հարգանքի և բարեկամության արդյունքն են:
«Ես վստահ եմ, որ վերջին ակտիվացման միտումը` ռուս-մոլդովական քաղաքական երկխոսության, զգալիորեն մեծացրել է երկկողմ համագործակցության ծավալները բոլոր ոլորտներում» , - ասել է ռուս նախագահը:
Պուտինը ընդգծել է նաև, որ այն լիովին համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և ամրապնդում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: