Մանանագործական ապրանքների պահանջարկը 2017-ին
ԱՎԾ-ի կողմից վերջերս հրապարակված ցուցանիշներից կարելի է առանձնացնել մանանագործական իրերի արտահանումը: 2017 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել են 13 մլն 98.2 հազար դոլարի
մանանագործական իրեր:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 11 մլն 636.6 հազար դոլարի մանանագործական իրեր: Դա նշանակում է, որ այս տարվա արտահանման ծավալները գերազանցում են նախորդին
12.6 տոկոսով:
Դրանից զատ դրական միտում է արձանագրվել նաև կոշկեղենի, գլխարկների և հովանոցների արտահանման ուղղությամբ:
Այս տարի վերը նշված ապրանքատեսակների ուղղությամբ արտահանումը կազմել է 374.2 հազար դոլար, ինչը գերազանցում է 2016-ի արդյունքները 2.2 անգամ:
Տնտեսական անցուդարձ. Ֆեյսբուք: