Չստանալով Հալեպը՝ Թուրքիան բավարարվում է ռուսների նետած պատառներով
Թուրքիայի բռնապետ, նեոօմանիզմի և պանթյուրքիզմի ջատագով Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով Իզմիրում հարազատ կուսակցության հանրահավաքին հայտարարել է. «Էլ Բաբը վերջին օրինակն է, որ մենք արդյունքներ ունենք: Ջարաբլուսը,Դադիկը և Էր Ռային դրանից առաջ էին ազատագրվել: Հիմա մենք շարունակում ենք ճանապարհը: Առջևում Մանբիջն է: Եթե կոալիցին պահպանի իր խոսքը, ապա մենք կհաղթահարենք նաև Ռաքքան»:
Հիշեցնեմ,որ անցյալ տարի օգոստոսի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում անցակցած «Եփրատի վահանը»oպերացիան Անկարան ավարտել է ընդամենը օրեր առաջ:
Թուրքիայի իշխանությունների ռազամական ակտիվությունը Սիրիայի տարածքում կապված է, ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարով, այլ Սիրիայի քրդերի դեմ է ուղղված:
Անկարան սարսափելի վախենում է Սիրիայի հյուսիսում քրդական երեք ինքնավարությունների միավորումից մեկ տարածքի մեջ: Հենց սրանով է պայմանավորված, որ թուրքերը միտումնավոր մխրճվել են Սիրիայի հյուսիս և անջատել են իրարից երկրի հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում բնակվող քրդերին:
Հիմա էլ ցանկանում են գրավել քրդերի վերահսկողության տակ գնտվող Մանբիջը և «ԻՊ»-ի «մայրաքաղաք» Ռաքքան:
Չստանալով Հալեպը Թուրքիան բավարարվում է ռուսների նետած պատառներով՝ Աազազով, Ջարաբլուսով և Էլ-Բաբով: Սակայն դա նրա համար քիչ է: Հիմա էլ ակնարկում է Մանբիջի և Ռաքքայի մասին:
Հաշվի առնելով Մոսկվայի թուլությունը թուրքերի հանդեպ չեմ զարմանա, եթե ռուսներն էլ օգնեն Անկարային գրավել այդ քաղաքները իրենց շրջակայքով:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք