Մեղավորները իրար «թև ու թիկունք» են, անմեղ թիկնոցը հագել են, իբր ադրբեջանցիներին չեն ճանաչում
Պեդրո Ագրամունը՝ հավատարիմ լինելով իր անվանը, Յագլանդին ուղղված պատասխան նամակով հայտարարել է, որ ինքը կապ չունի կոռուպցիոն սկանդալի հետ (դե հլա ասա Մեհրիբանի արև):
Նամակում վերջինս նույնիսկ պաշտպանում է Լուկա Վոլոնտեին, որը նույնպես անցնում է Ադրբեջանի կողմից ստացված միլիոնավոր դոլարների կաշառքի հետ կապված սկանդալային գործով:
Դե բնականաբար մեղավորները իրար «թև ու թիկունք» են անմեղ թիկնոցը հագել են, իբր ադրբեջանցիներին չեն ճանաչում:
Թե ինչով կավարտվի այս ամենը՝ պատիժ կկրեն, թե կպլստան, դա այնքան էլ կարևոր չէ մեր համար, այլ ավելի շատ կարևոր է ԵԽ-ի կոնտինգենտի համար: Իսկ ահա արդեն բարձրացված այս աղմուկը կնպաստի, որպեսզի նմանատիպ կոռուպցիոն գործարքներից առաջ պատգամավորները հրաժարվեն, քանզի եվրոպայում փողից ավելի արժեքավոր անունն է:
Իսկ Ագրամունտին ու Վոլոնտեին հիմա գլխից կրակելու սպառնալիքով չեն կարող անգամ հակահայակական ու պրոադրբեջանական դիրքորոշում արտահայտելու պատվեր իջեցնեն: Նրանք իրենց կպահեն առավելագույնս չեզոք:
Վահագն Սարոյան. Ֆեյսբուք