ՀՀ-ի առևտրային թոփ գործընկերը՝ տարեսկզբին
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 273 մլն 696 հազար դոլար, աճելով 20,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 394 մլն 582 հազար դոլար, աճելով 23,5 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը:
2017 թվականի առաջին 2 ամիսների ցուցանիշներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ամենամեծ ծավալներն ունի Ռուսաստանի, Բուլղարիայի և Շվեյցարիայի հետ:
Ըստ ԱՎԾ հրապարակումների, առաջին տեղում Ռուսաստանի հետ մեր առևտրի ծավալներն են՝ 233 մլն դոլար, կազմելով մեր ամբողջ արտաքին առևտրի ծավալների 30,7 տոկոսը: Երկրորդը՝ Չինաստանն է՝ 81 մլն դոլար, որը մեր ամբողջ արտաքին առևտրի 10,7 տոկոսն է: Շվեյցարիայի հետ մեր արտաքին առևտրի ծավալը կազմում է 44 մլն դոլար կամ ամբողջի 5,8 տոկոսը:
Տնտեսական անցուդարձ.Ֆեյսբուք: