Բողոքելը, դժգոհելը հանրային կյանքում փոփոխության մեխանիզմ չէ
Բողոքելը, դժգոհելը հանրային կյանքում փոփոխության մեխանիզմ չէ: Իշխանությունը և հասարակությունը չեն գտնվում ծնող-երեխա հարաբերության մեջ, որ մեկը դժգոհի՝ մյուսը փոխվի:
Մի քիչ լրջություն, խորություն, գիտելիք և իմաստություն է պետք: Իսկ դա ունենալու համար պետք է, առնվազն, մտածել և դրան համապատասխան գործել: Դրա զանգվածային ձևը կրթությունն է:
Բայց միայն գրագետ ու կիրթ լինելը քիչ է: Անհրաժեշտ է նաև խիզախություն՝ գիտելիքին համապատասխան ապրելու: Այ դրանից չունենք, չենք ունեցել և հայտնի էլ չէ, թե երբ կունենանք:
Մովսես Դեմիրճյան. Ֆեյսբուք