Հայաստանում ընդդիմությունն իր գործունեությունը վերաարժևորելու և թարմացնելու խնդիր ունի
Հայաստանում ընդդիմությունն իր գործունեությունը վերաարժևորելու և թարմացնելու խնդիր ունի: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի քաղաքացին շատ հստակ տարբերում է պոպուլիստական և անձնական վրեժ լուծելու ցանկությամբ ընդդիմադիրներին և տալիս իր վճիռը՝ ձայն չտալով:
Ընդդիմադիր դաշտում մեծ վակուում է առաջացել, որը կարող է լցվել միայն և միայն գաղափարական ընդդիմությամբ, որը պայքարում է՝ առաջարկելով նոր, հետաքրքիր ու իրականալի ծրագրեր: «Ես գալու եմ ու ամեն ինչ փոխելու եմ, սրան-նրան կախելու եմ» տաֆտոլոգիաներն էին մեկը մյուսի հետևից իրար հաջորդող ընդդիմադիր ղեկավարների ձախողման հիմնական պատճառը, այլ ոչ թե փողը:
Քանի ընդդիմությունը չի դարձել ինստիտուցիոնալ, քանի չի վերացել մեկ անձի շուրջ հավաքվելու, «ամեն ինչ, կամ ոչինչ»-ի գաղափարը, արդյունքները սրանից վատն են լինելու:
Նարեկ Գալստյան. Ֆեյսբուք: