Պատերազմի ծուխը աստիճանաբար ավելի է նկատելի դառնում
Երբ Ռուսաստանը հայտարարում է արցախյան հակամարտության կոնտեքստում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մոտեցման մասին, Ադրբեջանի փոխնախագահը հայ մայրերին կոչ անում իրենց զավակներին չուղարկել զոհվելու,
ԱՄՆ պետդեպը իր քաղաքացիներին առաջարկում է զերծ մնալ Թուրքիա և ընդհանրապես, մեր տարածաշրջան այցելությունից, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է միայն ներքին վերադասավորումներով՝ հայտարարելով, թե մեզ արտաքին վտանգ այս պահին չի սպառնում, նշանակում է՝ մենք շատ մոտ ապագայում նոր էսկալացիայի ականատես ենք լինելու, ավելին՝ պատերազմի ծուխը աստիճանաբար ավելի է նկատելի դառնում:
Նաիրի Հոխիկյան. Ֆեյսբուք