29.7%-անոց աճ՝ տրիկոտաժեղենի արտադրությունում
2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 648.7 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016թ-ի հունվար-փետրվարին՝ 500.1 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 29.7%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում ավելացել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 0.2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա, ինչը 2 անգամ ավելի է:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում 36.9%-ով նվազել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 592.1 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ին՝ 1 004.8 հազար զույգ:
Կարինե Առաքելյան.ֆեյսբուք: