Իրանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանն ու Իրանը կողմ են Եմենի արյունահեղությունը ավարտելուն և խնդրին քաղաքական ճանապարհով լուծում տալուն: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա պաշտոնակից Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի համատեղ հայտարարության մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ին:
«Մտահոգություն հայտնելով Եմենում շարունակվող ավերիչ պատերազմի և ահաբեկչական ակտիվության ընդլայնմանը պետության տարբեր շրջաններում, կողմերը հայտարարել են, որ երկխոսության միջոցով և քաղաքական ճանապարհով պիտի լուծվի խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ: