Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ և նպատակաուղղված է տրածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ռոհանին նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունը դրական զարգացում են ունեցել: Նա նույնպես հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում կընդունվել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլեր:
«Մենք լավ փորձ ունենք ահաբեկչության, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի վտանգի դեմ պայքարում: Մեր վերջնանպատակը՚ տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումն է: Եվ մեր երկրների հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ»,- ասել է Ռոհանին: