Թրամփը խորհուրդ է տվել «հետևել» Քլինթոնների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հետախուզական կոմիտեին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Քլինթոն ամուսինների՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինչո"ւ հետախուզական կոմիտեն չի հետևում Բիլլ և Հիլլարի Քլինթոնների կնքած գործարքին, որը մեծ քանակությամբ ուրանի ճանապարհ է բացել դեպի Ռուսաստան. Հիլլարիի ռուսական «վերբեռնմանը», Հիլլարիի կողմից Ռուսաստանի գովեստներին, կամ էլ Ջոն Քլինթոնի ղեկավարած ռուսական ընկերությանը»,- գրել է նա:
Երկրի ղեկավարը նաև սուտ է անվանել ռուսական իշխանությունների հետ կապ ունենալու մասին իր հասցեին հնչած մեղադրանքները: