Զառան Դուբայում ավազի փոթորիկի մեջ է ընկել
Ռեժիսոր Ալան Բադոևի թիմը և երգչուհի Զառան ուղևորվել են Արաբական Էմիրություններ՝ նոր տեսահոլովակ նկարելու համար: «Մենք մարդկանց մասին պատմություն ենք նկարում, ովքեր սիրում են միմյանց: Սակայն ինչպես ամառն ու ձմեռը, նրանք միասին լինել չեն կարող»,- նշել է Ալան Բադոևը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Տեսահոլովակի համար լրիվ իրարամերժ տարածքներ են ընտրվել՝ Դումայի անապատներից Ալ-Քուդրան և ձնապատ Կարպատները: Զառան այնտեղ է եղել ընդամենը երկու օրով:
«Անապատում իսկապես փոփոխական եղանակ է: Մի քանի անգամ մենք ստիպված ենք եղել դադարեցնել նկարահանումներն անձրևի պատճառով, իսկ առաջին օրը մենք ավազի փոթորիկի մեջ ընկանք, ինչն ընդհանրապես ձեռնտու չէր. չէ՞ որ տեխնիկան կարող էր կոտրվել և փչանալ միայն ավազի պատճառով: Բարեբախտաբար, ամեն ինչ առանց կորուստների ավարտվեց»,-նշել է օպերատորը: