Իրանը սեփական արտադրության նոր տանկ է ներկայացրել
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր տանկ՝ «Karrar» անունով, որը, իրանցի զինվորականների խոսքով՝ համապատասխանում է իր բնորոշումներով ռուսական «Т-90»-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fars News»-ին:
Տանկի ներկայացմանը, որն արդեն սկսվել է մասսայականորեն արտադրվել, ներկա է եղել պաշտպանության նախարար Հուսեյն Դեգհանը: Նրա խոսքով՝ «Karrar»-ն ունի կրակի կառավարման էլեկտրաօպտիկական համակարգ, լազերային հեռաչափ և բալիստիկ հաշվիչ մեքենա: Տանկը կարող է ոչնչացնել ինչպես շարժվող, այնպես էլ ստատիկ թիրախները: Բացի այդ, այն կարող է հրթիռներ թողարկել ու հեռահար կերպով դրանք ուղղել դեպի թիրախը:
«Պաշտպանական արդյունաբերությունը ծրագրել և ստեղծել է տանկը 0-ից: Եվ եթե այն ավելի լավը չէ, համենայն դեպս նույնքան մահացու է, որքան ռուսական «Т-90»-ը»,- նշել է Դեգհանը: