Քլինթոնի նախընտրական թիմը վատագույնն է ճանաչվել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական թիմը վերջին տարիներին ամենավատն է ճանաչվել: Այս մասին գրում է Вести-ն՝ հղում անելով Интерфакс-ին:
«Wesleyan Media Project» վերլուծական ընկերության ղեկավարները պնդում են, որ գովազդը մեծ նշանակություն ունի ընտրությունների ժամանակ: Նրանց կարծիքով՝ հենց մի շարք կարևոր նահանգներում գովազդից հրաժարումը դարձավ Քլինթոնի պարտության գլխավոր պատճառը:
Ինչպես հետազոտությունում է նշվում՝ Հիլարի Քլինթոնն ուշադրությունը կենտրոնացրել էր այսպես կոչված «նույնականության քաղաքականության» կողմ, բայց չկարողացավ բոլոր ամերիկացիների համար ընդհանուր ծրագիր մշակել՝ կենտրոնանալով սոցիալական կոնկրետ խմբերի վրա: