Մաքքեյնը «WikiLeaks»-ը կապել է Ռուսաստանի հետ
ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ «անկառու է, որ «WikiLeaks»-ը կապ ունի Ռուսաստանի հետ»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
«Ես չեմ կարող դա հաստատել, սակայն ակնառու է, որ «WikiLeaks»-ը կապված է Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
Նշվում է, որ նա Ռուսաստանի՝ «WikiLeaks»-ի նոր կիբերհարձակումների մասին հրապարակման հետ կապ ունենալու մասին փաստեր է ներկայացրել, որոնք օգտագործվում են Կենտրոնական հետախուզական վարչության կողմից:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին «WikiLeaks»-ը հրապարակել էր ԿՀՎ-ի նոր փաստաթղթերը: