Իրանը կպահպանի Թրամփի միգրացիոն օրենքի դեմ ձեռնարկած պատասխան միջոցառումները
Իրանի իշխանությունները մտադիր են պահպանել ամերիկացիների՝ երկիր մուտք գործելու սահմանափակումներն ի պատասխան Թրամփի միգրացիոն նոր հրամանի, ըստ որի՝ ժամանակավոր արգելվել է ԱՄՆ-ում Իրանի քաղաքացիների ներկայությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին նոր հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ժամանակավոր սահմանափակվեց առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների, որոնք, ըստ ամերիկյան տվյալների, աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
«Թրամփի նախկին հրամանի դեմ ավելի վաղ ընդունած պատասխան միջոցառումները դեռևս ուժի մեջ են»- հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանշին՝ հավելելով, որ նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտություններ չկան: