Թրամփը կարող է հետաձգել «ԻՊ»-ի դեմ Ռուսաստանի հետ համաձայնությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հաղորդել է, որ կարող է որոշ ժամանակով հետաձգել Ռուսաստանի հետ համաձայնությունը՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated press-ին:
Հաղորդվում է, որ դրա պատճառը դարձել է իր վարչակազմի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների ներկայացուցիչների հետ ունեցած կապերին ուղղված ուշադրության սրացումը:
Նշվում է, որ շարունակվող ճնշումների ֆոնին աճում է նաև նախագահի խորհրդականների ազդեցությունը, որոնք ուղղված են ՌԴ-ի դեմ: