Պարֆյումերները ստեղծել են իդեալական բուրմունք (լուսանկարներ)
Հարյուրավոր տարիներ աշխարհի տարբեր ծայրերի պարֆյումերները փորձում են ստեղծել իդեալական բուրմունքը: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Պատրիկ Զյուսկինդի ստեղծագործություններին և «Պարֆյումեր» վեպին, գիտեն' ինչպիսի զոհեր է այն պահանջում: Հոլանդացի պարֆյումերների դուետը' “Lernert & Sander”-ը որոշեց գնալ ավելի հեշտ ճանապարհով.նրանք ստեղծեցին նոր բուրմունք' իրար խառնելով 1400 տարբեր բույրեր:
Նրանցից պահանջվեց մի ամբողջ տարի` այդ քանակությամբ օծանելիքի փոքրիկ անոթները հավաքելու և դրանց պարունակությունը 0.5 լիտր տարողությամբ մեկ անոթի մեջ լցնելու համար:
Արդյունքում հաջողվեց ստանալ յուրահատուկ և անկրկնելի հոտով մի բույր, որն անվանվեց “Everything”: