ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ինքնաթիռները չորս անգամ հայտնվել են իրար չափազանց մոտ տարածության վար
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ինքնաթիռները փետրվարի 10-ին չորս անգամ հայտնվել են իրար չափազանց մոտ տարածության վրա: Այս մասին գրում է Interfax.ru-ն` հղում տալով Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈւ հրամանատեր Թոմ Ուոլտերսի պաշտոնական հայտարարությանը:
Գեներալի խոսքով՝ խոսքը գնում է իրար հետ միանգամայն կապ չունեցող երկու դեպքերի մասին, որոնք «ըստ էության նման չէին»:
Նա նշել է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն շարունակում է հետևել նմանօրինակ իրադարձություններին, սակայն Ամերիկայի ներկայացուցիչները ոչ միշտ են Ռուսաստանից բավարար բացատրություն ստանում նման դեպքերի առիթով:
Նա կարծում է, որ Ռուսաստանի կողմից նման վարքագծի դրսևորումը կապված է կամ իր ռազմական օդաչուների հնարավորությունների թերագնահատման, կամ նպատակաուղղված քաղաքականություն վարելու հետ: