Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասենին Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչեր է արել: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:
Քասենին մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ուղով:
Քասեմին նաև հակամարտության կարգավորման համար պատասխանատու միջազգային կազմակերպություններին կոչ է արել կիրառել անհրաժեշտ մեխանիզմները՝ հակամարտությունը մոտ ժամանակներս կարգավորելու համար:
Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է օգնել երկու կողմերին տարածաշրջանում անվտանգություն հաստատելու, ինչպես նաև հակամարտությունը կարգավորելու հարցում